Название ссылки
Описание
Подробнее11:40 Իկեր Կասիլյաս.ՄԻՆՉ Ի ՄԱՀ, ՄԻՆՉ ՀԱՂԹԱՆԱԿ | |
«Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղից առաջ մեր ամբողջ ուշադրությունը սևեռված էր առաջնության վրա: Երկուշաբթի՝ Վալդեբեբաս ժամանելուց հետո, մենք նայեցինք մեկմեկու ու ասացինք, որ պետք է ատամներս ամուր սեղմենք, քանի որ «Բարսելոնայի» դեմ խաղը հեշտ չի լինելու, բայց որ պետք է իմանանք, որ կարող ենք հաղթել դիմակայությունում: Դա մեր նպատակն է: Մենք մեկնելու ենք Բարսելոնա՝ մտածելով բացառապես արքայական գավաթի հաջորդ փուլ դուրս գալու մասին»:«Մենք դա արդեն քննարկել ենք: Ամեն մի խաղացող ցանկանում է մասնակցել նման կարևորության խաղում: «Ռեալ Մադրիդը» լավ խաղ է ցուցադրելու: Մենք պետք է պարզապես ցուցաբերենք հաղթողի ոգի ու հավատանք, որ կարող ենք փոխել ամեն ինչ անկախ նրանից, թե ինչքան է ամեն ինչ մեզ համար դժվարացել առաջին խաղում»: «Կարծում եմ՝ նման լավ մթնոլորտ վաղուց չի եղել թիմում: Մթնոլորտը թիմում ընկերական ու հիանալի: Թիմային ոգին բարձր է: Սա երիտասարդ ու առողջ տղաների մի խումբ է: Վախենալու պատճառ չկա»: «Այն, որ մենք հինգ միավորով գերազանցում ենք «Բարսելոնային» առաջնությունում, ցույց է տալիս, որ մենք հիանալի աշխատանք ենք կատարում ու արժանի ենք, որ գլխավորենք մրցաշարային աղյուսակը ու շարունակենք պաշտպանել այդ դիրքը: Գիտենք, որ բոլոր մրցակիցները փորձելու են իրենց լավագույն խաղը ցուցադրել մեր դեմ խաղում, դրա համար պետք է միասնական ինչպես երբևէ, որպեսզի կարողանանք հաղթել այդ խաղերը մեկ առ մեկ»: «Հավատում ենք, որ վաղվա խաղը հիանալի է ստացվելու: Ուզում ենք, որ երկրպագուները հպարտանան «Ռեալով» ու իմանան, որ վաղը մենք գնում ենք Բարսելոնա՝ մյուս փուլ դուրս գալու նպատակով: Անկախ նրանից, թե ում կընտրի մարզիչը, բոլոր պայքարելու են ՄԻՆՉ ԻՄԱՀ, ՄԻՆՉ ՀԱՂԹԱՆԱԿ»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 5 Гостей: 5 Пользователей: 0 |