Название ссылки
Описание
Подробнее14:25 Գաիսկա Մենդիետա. Առաջիկա հանդիպումը պատմական պահ է Վալենսիայի համար | |
Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» նախկին ֆուտբոլիստ Գաիսկա Մենդիետան «չղջիկների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում նկատել է, որ իրենց ժամանակ «Վալենսիան» սովորաբար հաղթել է «Բարսելոնային»: Հիշեցնենք, որ այսօր կկայանա Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բարսելոնա» - «Վալենսիա» պատասխան հանդիպումը, իսկ «Մեստալիայում» գրանցվել է ոչ ոքի' 1:1 հաշիվ: «Իմ խաղալու տարիներին «Վալենսիան» գրեթե միշտ կարողանում էր «Բարսելոնային» տեղը դնել' ինչպես Չեմպիոնների լիգայում, այնպես էլ գավաթի խաղարկությունում, իսկ առաջնությունում մենք միշտ ընթացել ենք նրանց առջևում»,- ասել է ֆուտբոլիստը: Մենդիետան փորձել է ամեն կերպ ոգևորել «Վալենսիայի» ֆուտբոլիստներին. «Հարկավոր է հասկանալ այն մարդկանց, ովքեր անկախ ամեն ինչից գնում են մարզադաշտ: Դուք պարտական եք նրանց: Առաջիկա հանդիպումը պատմական պահ է «Վալենսիայի» համար, և ֆուտբոլիստները կարող են դառնալ ակումբի փառահեղ պատմության մասը»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 17 Гостей: 17 Пользователей: 0 |