Название ссылки
Описание
Подробнее17:30 Գվարդիոլան ցանկանում է Հալկին տեսնել Բարսելոնայում | |
Բրազիլացի հարձակվող Հալկը, ով 2008 թվականին Ճապոնիայից տեղափոխվեց Պորտու, իր խաղի շնորհիվ, գտնվում է եվրոպական որոշ գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում:Արդեն երկար ժամանակ է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի Չելսին, սակայն Պորտուն, Հալկի համար, ցանկանում է ստանալ մեծ գումար: Հարկ է նշել, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագրի համաձայն, Հալկի համար իբրև փոխհատուցում, սահմանված է 100 միլիոն եվրո գումար, իսկ նրանց միջև պայմանագիրը գործում է մինչև 2016 թ.: Այսօր տարածված տեղեկատվության համաձայն, Բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ, հետաքրքրություն է սկսել դրսևորել նաև Բարսելոնան: Goal.com-ը` հղում անելով La Gazzetta Dello Sport-ին, տեղեկացնում է, որ Հալկին ծառայություններով հետաքրքրված է անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Նշվում է նաև, որ կատալոնյան ակումբը փորձելու է Հալկին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հավելենք, որ 25-ամյա հարձակվողը, ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 24 հանդիպումներում, դարձել է 12 գոլի հեղինակ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 7 Гостей: 7 Пользователей: 0 |