Название ссылки
Описание
Подробнее14:14 Իսպանիայի գավաթ. Սպասենք հերթական Էլ-Կլասիկոյին | |
Ֆուտբոլի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ պատասխան խաղում կատալոնական "Բարսելոնան" հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ "Օսասունայի" նկատմամբ եւ իրավունք ստացավ պատվավոր ավարի համար պայքարը շարունակել քառորդ եզրափակիչում:Այս թիմերի միջեւ կայացած առաջին խաղում "Բարսելոնան" մրցակցին ջախջախել էր 4-0 հաշվով, ինչն էլ հնարավորություն էր տվել Խոսեպ Գվարդիոլային` պատասխան խաղում ասպարեզ հանել երկրորդ կազմին: Արդեն առաջին խաղակեսում Պամպլոնայի ներկայացուցիչներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. 41-րդ րոպեին Դեյան Լեկիչը դարձավ գոի հեղինակ: Նոր էր սկսվել երկրորդ կեսը, երբ Ալեքսիս Սանչեսը գրավեց տանտերերի դարպասը` հավասարեցնելով հանդիպման հաշիվը: "Բարսելոնայի" ֆուտբոլիստներին հաջողվեց, այնուամենայնիվ, երկրորդ գնդակն ուղարկել "Օսասունայի" դարպասը, որն էլ ապահովեց կատալոնացիների վերջնական հաղթանակը: "Բարսելոնան" դուրս եկավ Արքայական գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ եւ տեղի ունեցավ այն, ինչին միլիոնավոր ֆուտբոլասերներն սպասում էին մեծ անհամբերությամբ: Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում ֆուտբոլային աշխարհն ականատեսն է դառնալու հերթական "Էլ-Կլասիկոյի": Նշենք, որ "Էլ-Կլասիկոյի" առաջին խաղը տեղի է ունենալու հունվարի 18-ին, իսկ երկրորդը` հունվարի 25-ին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 7 Гостей: 7 Пользователей: 0 |