
17:34 ԿԱԼՅԵԽՈՆ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՈՒԶՈՒՄ Է ՇԱՏ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ » | |
Խոսե Կալյեխոնը ներկայացրել է «Ադիդասի» իր նոր խաղակոշիկները: Արարողության ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստը խոսել է լրագրողների հետ իր թիմի մասին. «Մենք բարձր մակարդակի խաղ ենք ցուցադրում: Պետք է շարունակենք հաղթել Լա լիգայի բոլոր խաղերում, քանի որ սայթաքելու իրավունք չունենք: Մենք լավ մարզավիճակում ենք, լավ ենք տրամադրված, իսկ գաղտնիքը համառ աշխատանքն է»: Կալյեխոսը ընդգծել է նաև իր թիմակիցների որակը. «Հրաշալի է խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին»:Կալյեխոնը, որը շատ է ուզում հաղթել Լա լիգան ու ՉԼ-ն, խոսել է իրենց հաջորդ մրցակցի մասին. «Ժամանակից շուտ չենք կենտրոնանում առաջիկա հանդիպումենրի վրա: Այժմ մտածում ենք միայն «Լևանտեի» հետ խաղի մասին, որում պարտավոր ենք հերթական երեք միավորը վաստակել: Մեծ հաճույք է «Բեռնաբեուում» խաղալը, հաճույք է գիտակցել, որ այդքան մարդ դիտում է քո խաղը: Ուզում ենք սեփական հարկի տակ յուրաքանչյուր հանդիպմանը խաղալ այնպես, կարծես դա մեր վերջին խաղն է»: Իր անհատական խաղամակարդակի մասին Կալյեխոնն ասաց. «Շատ գոհ եմ: Տուն վերադառնալը իսկական երազանք էր ինձ համար, և այն իրականացավ: Ֆանտաստիկ է խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին: Ուզում են աճել, լավագույն խաղս ցուցադրել և օգնել իմ թիմին: Փորձում եմ օգտվել ինձ ընձեռված յուրաքանչյուր հնարավորությունից: Ջանք չեմ խնայում այս թիմում, ուժերիս ներածին չափով աշխատում եմ»: Իրենց գլխավոր մարզչի՝ ժոզե Մոուրինյոյի մասին Կալյեխոնը նշեց. «Նա ինձ վստահություն է հաղորդում: Նա պարզ, ուղիղ մարդ է, ինչը լավ է անդրադառնում ֆուտբոլիստների վրա: Մոուրինյոն ուղիղ ասում է այն, ինչ մտածում է: Նա երջանիկ է այստեղ, աշխատելու ու տիտղոսներ նվաճելու մեծ ցանկություն ունի: Կարծում եմ՝ չի հեռանա թիմից, չեմ ուզում, որ գնա: Մոուրինյոն երջանիկ է «Ռեալում»»: Ֆուտբոլի վիճակագրության ու պատմության միջազգային ֆեդերացիայի կողմից Լա լիգան ճանաչվել է աշխարհի լավագույն ազգային առաջնությունը: Այս մասին Կալյեխոնն ասաց. «Ամեն տարի Լա լիգայի թիմերի միջև մրցակցությունն ավելի է մեծանում: Տարեցտարի ավելի բարդ է դառնում հաղթել բոլոր թիմերին: Վառ օրինակ է անցած տուրի «Խետաֆեի» դեմ հանդիպումը: Թիմերն ամեն ինչ անում են մեզ հաղթելու համար: Առաջին հորիզոնականում լինելու գաղտնիքը մեծ աշխատանքն ու համբերությունն է: Ինքս հավատում եմ, որ ամեն ինչ տրվում է աշխատանքի շնորհիվ»: | |
|
| |
| Всего комментариев: 1 | |||
| |||
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 17 Гостей: 17 Пользователей: 0 |