Название ссылки
Описание
Подробнее18:50 Մանչինի. Եվրոպա լիգան հաղթելը մեծ քայլ կլինի Մանչեսթեր Սիթիի համար | |
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հույս է հայտնել, որ թիմի կիսապաշտպան Յայա Տուրեն կհասցնի վերականգնվել Աֆրիկայի գավաթի խաղարկությունից հետո և մասնակցել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ «Պորտուի» հետ հանդիպմանը: Իտալացի մասնագետը նշել է նաև, որ իր թիմը պորտուգալացիների հետ հիմնական կազմով է խաղալու:«Ես խոսել եմ Յայա Տուրեի հետ: Նա հոգնել է Աֆրիկայի գավաթի խաղարկությունում անցկացրած մեծ քանակությամբ հանդիպումներից, բայց նա չափազանց կարևոր խաղացող է մեզ համար, և հուսով եմ, որ կհացնի վերականգնվել և խաղադաշտ դուրս գալ հինգշաբթի օրը: Պորտուին ուժեղ թիմ է դիմակայելու: Մենք պատրաստվում ենք հաղթել Եվրոպա լիգան: Հաջորդ շաբաթ մենք հանդիպումներ չունենք և ամբողջությամբ կկենտրոնանանք այդ խաղի վրա: «Պորտուն» գերազանց թիմ է, որին շրջանցելը դժվար է լինելու, բայց մենք ցանկանում ենք առավելագույնս ցուցադրել մեր հնարավորությունները: «Մանչեսթեր Սիթին» վաղուց եվրոպական գավաթ չի նվաճել և Եվրոպա լիգան հաղթելը մեծ քայլ կլինի մեր թիմի համար»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Sunday Mirror-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 17 Гостей: 17 Пользователей: 0 |