Название ссылки
Описание
Подробнее12:32 Մասիմիլիանո Ալեգրի. Մենք գիտենք «Արսենալի» հզորությունը | |
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Միլան» - «Արսենալ» հանդիպման նախօրեին իտալական ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իր սաներին կոչ է արել թույլ չտալ անցյալ տարվա սխալները, երբ «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտություն կրեց Լոնդոնի մեկ այլ թիմից' «Տոտենհեմից» և արդյունքում չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ:«Մենք գիտենք «Արսենալի» հզորությունը, որն իր կազմում տաղանդավոր անհատներ ունի և հրաշալի նայվում որպես միասնական ամբողջություն: «Կանոնիրները» որպես թիմ շատ ավելի վտանգավոր են, քան առանձին վերցրած Անրիի ու Վան Պերսիի նման գնդակի վարպետները: Մենք պետք է չափազանց զգույշ լինենք պաշտպանությունում, քանի որ ամեն ինչ 1 խաղով չի ավարտվում: Պետք է մտածենք նաև պատասխան հանդիպման մասին: Փորձելու ենք հաջորդ փուլ դուրս գալ. պետք է ավելի լավ հանդես գանք, քան Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում: Առաջին հերթին զգուշությունն է: Բացի այդ հարկավոր է խուսափել նախկին սխալներից: Եթե սեփական հարկի տակ գոլ ընդունենք, ապա դա կործանարար կլինի Լոնդոնի հանդիպումից առաջ: Մենք պետք է կանխենք մրցակցի հակագրոհները: Մենք վախեցած չենք վերջին տարիներին անգլիական ակումբներից կրած պարտություններից հետո: Անցյալ տարի մենք լուրջ սխալ թույլ տվեցինք «Սան Սիրոյում», սակայն պատասխան խաղում հաղթանակի էինք արժանի և պետք է հաջորդ փուլ դուրս գայինք»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 7 Гостей: 7 Пользователей: 0 |