Название ссылки
Описание
Подробнее18:16 ՊԵԼԵՆ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԻՐ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ | |
Ֆուտբոլի արքա Պելեն ներկա է գտնվել Գաբոնի մայրաքաղալ Լիբրևիլում իր արձանի բացման արարողությանը: Այն տեղադրվել է Լ՛Ամիտիե մարզադաշտում, որտեղ տեղի կունենա Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչը:«Ո՞վ կլինի նոր Պելեն»,- հարցրել է Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան բացման արարողության ժամանակ: Պելեն կատակել է պատասխանելիս. «Նոր Պելե տեսնելը դժվար կլինի: Միգուցե կլինի Պելեից լավ ֆուտբոլիստ կամ Պելեի նման ֆուտբոլիստ, սակայն նոր Պելեն անհնարին է. հայրս ու մայրս կանգնեցրել են մեքենան»: Պելեն հիշել է 1967-ին «Սանթոսի» հետ Գաբոն կատարած այցը: «Այն ժամանակ քաղաքացիական պատերազմ էր այս տարածաշրջանում: «Սանթոսի» մարզիչն ու տնօրենն ինձ ասացին, որ ես չեմ կարող գնալ այնտեղ, քանի որ պատերազմ է: Պետք է կանգ առանք Դաքարում, որպեսզի խաղան այստեղ ու Կինշասայում»: «Նախագահ Ալի Բոնգոյի հայրը (Օմար Բոնգոն) այն ժամանակ նախագահ էր: Նա ասաց. «Մենք կդադարեցնենք պատերազմը, քանի որ ցանկանում ենք տեսնել Պելեին: Եվ նախագահը կանգնեցրեց պատերազմը: Դա ֆանտաստիկ էր: Նրանք դադարեցրեցին և մենք եկանք ու գնացինք»: «Սանթոսն» ու Պելեն 1967-ին մասնակցել էին Գաբոնում ու Զաիրում կայացած աֆրիկայն մրցաշարին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 16 Гостей: 16 Пользователей: 0 |