Название ссылки
Описание
Подробнее13:29 Ռոբերտո Կառլոս.Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է | |
Երեկ «Անժիի» պաշտպան Ռոբերտո Կառլոսը ներկա է գտնվել իր նախկին ակումբի` Մադրիդի «Ռեալի»` «Լևանտեի» հետ հանդիպմանը` 4:2: Խաղից առաջ բրազիլացին մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսի ձեռքից հուշանվեր է ստացել: Այնուհետև պատվավոր հյուրը խաղին հետևել է նախագահական օթյակից:
«Ժոզեն ասաց ինձ, որ նրա պայմանագիրը դեռ ուժի մեջ է, և նա կշարունակի աշխատել Իսպանիայում: Իսկ ես ինքս իմ հերթին հավելեցի, որ եթե նա մտափոխվի, «Անժին» գրկաբաց կսպասի նրան: Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է», - Canal Plus-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է 38-ամյա պաշտպանը, ով 11 տարի հանդես է եկել «Ռեալում»: «Ինձ շատ հաճելի էր վերադառնալ «Սանտյագո Բերնաբեու»: «Ռեալը» լավ է հանդես գալիս առաջնությունում և Չեմպիոնների լիգայում: Եկեք մոռանանք «Բարսայի» մասին և կրկին կկարողանանք կարևոր տիտղոսներ նվաճել: Ինձ դուր է գալիս այս թիմի բնավորությունը, ոգին: Այս թիմը գրանցվելու է պատմության մեջ», - հավելել է բրազիլացին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 17 Гостей: 17 Пользователей: 0 |