Название ссылки
Описание
Подробнее18:24 Ռոման Գրիգորյանը`հրավեր ստացավ ազգային հավաքականից | |
Օրերս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, իր facebook-ի էջում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սամարայի «Կռիլյա Սովետովում» հանդես եկող Ռոման Գրիգորյանը հրավեր ստանալու է ազգային հավաքականից, ասել էր հետևյալը.«Ռոման Գրիգորյանին հրավեր ուղարկվել է, իսկ նա պատասխանել է, որ դեռ կմտածի: Հաջորդ քայլը. եթե Ռոման Գրիգորյանը կխնդրի, նրան կհրավիրենք»: Վերջին օրերին ArmSport.am-ը մի քանի տասնյակ անգամ փորձում էր կապ հաստատել Գրիգորյանի հետ' պարզելու, թե ինչն է տատանվելու պատճառը: Ի վերջո նույն Գրիգորյանը նախորդ տարի աշնանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ իր սիրտը պատկանում է Հայաստանին ու նա մեծ ցանկություն ունի հանդես գալ ազգային հավաքականում, իսկ ավելի վաղ նույնը նա փոխանցել էր Արթուր Սարկիսովի միոջով, երբ դեռ հանդես էր գալիս «Շիննիկում»: Այսօր վերջապես Ռոմանը կապ հաստատեց մեզ հետ' նշելով, որ «Կռիլյա Սովետովի» հետ գտնվում է Իսպանիայում ու ծանրաբեռնվածության պատճառով չէր կարողանում ավելի շուտ պատասխանել զանգերին: Խոսելով հավաքականից ստացած հրավերի մասին` նա ասաց. «Այո հրավեր եղել է, ու ես պատասխանել եմ, որ պետք է մտածեմ: Խնդիրն այն է, որ Հայաստանի հավաքականում հանդես գալով` իմ կարգավիճակը Ռուսաստանում փոխվում է, ու ես դառնում եմ լեգեոներ: Ես բացասական պատասխան չեմ տվել, պարզապես ասել եմ, որ ինձ ժամանակ է հարկավոր: Ես ArmSport.am-ում կարդացել եմ Ռուբեն Հայրապետյանի facebook-ում կատարած հայտարարության մասին ու տեղյակ եմ նաեւ, որ Հայաստանում իմ հրավերի թեման դարձել է քննարկման առարկա... Այս պահին ավել բան չեմ կարող ասել, բայց շուտով ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ավելի հստակ կհայտնեմ իմ դիրքորոշման մասին»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |