Название ссылки
Описание
Подробнее19:08 Տաշուեւը գոհ է Մկոյանից | |
Նալչիկի «Սպարտակը», որի կազմը հունվարին համալրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը:Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակի» մրցակիցն այս անգամ եղել է ղազախական «Տարազը»: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Մկոյանը հիմնական կազմում է դուրս եկել ասպարեզ ու փոխարինվել է 71-րդ րոպեին: Ռուսական թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուեւը championat.ru-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ գոհ է Մկոյանի տրանսֆերից. «Մենք ուժեղացրինք պաշտպանությունը: Մկոյանը շատ հաճելի տպավորություն է թողնում: Շատ լավ պատրաստված ֆուտբոլիստ է»: Նալչիկի «Սպարտակն» այսօր ստուգողական հանդիպում է անցկացնելու Եկատերինբուրգի «Ուրալի» հետ, որի կազմում է ելույթ ունենում Էդգար Մանուչարյանը: «Սպարտակն» այս խաղում հանդես կգա ոչ հիմնական կազմով: Հիշեցնենք, որ Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցում «Ուրալի» ընթացիկ հավաքին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 7 Гостей: 7 Пользователей: 0 |