Название ссылки
Описание
Подробнее19:11 Վան դեր Սար. Դե Խեան պետք է հաղթահարի բոլոր դժվարությունները | |
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը խորհուրդ է տվել իր երիտասարդ փոխարինողին համակերպվել «Օլդ Տրաֆորդում» հանդես գալու ճնշմանը։«Միշտ էլ դժվար է, երբ նոր ակումբ ես տեղափոխվում և նոր առաջնություն, հատկապես՝ անգլիական։ Այն շատ պահանջկոտ է և երբեմն շատ կոշտ կարող է լինել։ Նա պետք է համակերպվի դրա հետ։ Նրա համար մեծ գումարներ են վճարել, նա պարտավոր է հաղթահարել դժվարությունները»,- Վան դեր Սարի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը՝ հավելելով, որ Լինդեգարդի վնասվածք ստանալուց հետո Ֆերգյուսոնը միգուցե զղջացել է փորձառու հոլանդացուն հանգստի ուղարկելու համար։ Այնուամենայնիվ, Էդվինը պնդում է, որ ինքը չի գնա Պոլ Սքոուլզի հետքերով. «Ես մի քանի հաղորդագրություններ ստացա ընկերներիցս վերադարձիս մասին։ Բայց ես այս պահին շատ երջանիկ եմ։ Ոչ մի կասկած չունեմ»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ իր նախկին թիմը կարող է հաղթել «Սիթիին» տիտղոսի համար պայքարում։ «Կարծում եմ՝ վերջին ամսում «Յունայթեդը» ուժեղ և մարտունակ տեսք ունի։ Ես տեսնում եմ որակներ, որոնց միջոցով Ֆերգյուսոնը կարող է կյանքի կոչել իր մարտավարական մտահղացումները։ Հուսով եմ՝ դա բավական կլինի հերթական տիտղոսը նվաճելու համար»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 17 Гостей: 17 Пользователей: 0 |