Название ссылки
Описание
Подробнее
Լեհական Przeglad Sportowy պարբերականը տեղեկացնում է, որ հունական "Օլիմպիակոսը" մտադիր է պաշտոնական առաջարկություն անել անգլիական "Մանչեսթեր Յունայթեդին"` ձեռք բերելու համար վերջինիս դարպասապահ Տոմաշ Կուշչակին:
Պարբերականը տեղեկացնում է նաեւ, որ անգլիական ակումբը դեմ չէ, որպեսզի լեհ դարպասապահը տեղափոխվի ուրիշ ակումբ: Սպասվում է, որ գործարքն իրականացվելու է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Թուրքիայի Մերդին քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով զիջեց մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկին` Վրաստանի հավաքականին, սակայն շարունակում է ընթանալ առաջատարների թվում:
... Читать дальше »
մստերդամի "Այաքսի" 19-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնվել է անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հետաքրքրությունների շրջանակում, տեղեկացնում է Sky Sports-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ Դանիայի հավաքականի կիսապաշտպանն Անգլիա կարող է տեղափոխվել միայն ամռանը: Հնարավոր գործարքի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը Չեմպիոնների լիգայի շրջանակներում անց է կացրել 6 խաղ եւ դարձել 1 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում միմյանց հետ մրցելու են հենց "Այաքսը" եւ "Մանչեսթեր Յունայթեդը":
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Բրեմենի "Վերդերի" գլխավոր մարզիչ Թոմաս Շաաֆը եւ ակումբի մարզական տնօրեն Կլաուս Ալոֆսը երկարաձգել են իրենց պայմանագրերը բրեմենցիների հետ:
Նրանց նախկին պայմանագրերը նախատեսված էին մինչեւ 2012թ.-ի ամառը: Նոր պայմանագրերի ժամկետների եւ ընդհանուր գումարի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Մահացել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Մհեր Հակոբյանը, ով գտնվում էր զինծառայության մեջ:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցւոմ նշել է, որ դեպքը տեղի չի ունեցել զորամասում։ Զինվորը դեկտեմբերի 11-ից մինչև 2012թ. հունվարի 30-ը գործուղման մեջ է եղել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում, և դեկտեմբերի 15-ին առողջական խնդիրներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ մահացած զինվորը շարքային Մհեր Ստյոպայի Հակոբյանն է, և փաստի առթիվ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերից պարզվել է, որ զինվորը գործուղման մեջ է եղել 2012թ. հունվարին կայանալիք Հայաստանի մեծահասակների բռնցքամարտի առաջնությանը նախապատրաստվելու համար։ Հ ... Читать дальше »
Անգլիական "Դոնկաստերի" 30-ամյա հարձակվող Էլ-Հաջի Դիուֆը խոսել է Մախաչկալայի "Անժիի" հետ բանակցություններ վարելու փաստի մասին:
Հաղորդվում է, որ փորձառու հարձակվողը, ով ձմռանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ է ստանալու, 2012թ. կարող է սկսել ռուսական ակումբի կազմում: - Ես իսկապես բանակցություններ եմ վարում "Անժիի" հետ, - Դիուֆի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: - Այս հարցի վերաբերյալ այլ մանրամասներ չեմ կարող հայտնել: Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Էլ-Հաջի Դիուֆը ելույթ է ունեցել անգլիական "Լիվերպուլի", "Բոլտոնի", "Սանդեռլենդի", "Բլեքբեռնի" եւ շոտլանդական "Գլազգո Ռեյնջերսի" կազմերում: Սենեգալի ազգային հավաքականի կազմում հարձակվողն անց է կացրել 69 խաղ եւ դարձել 21 գոլի հեղինակ: «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ իմաստ չկա փորձել կրկնօրինակել կապտանռնագույնների խաղը։
... Читать дальше » Հաջորդ ամիս «Նապոլին» կարող է անցկացնել առանց Էսեկել Լավեսիի։ Արգենտինացին վնասել էր աջ ոտքը «Ռոմայի» հետ խաղում (1:3):
Ֆուտբոլիստը մկանի հետ խնդիրներ ունի։ Նախնական բուժզննումը ցույց է տվել, որ ապաքինվելու համար կպահանջվի մոտ մեկ ամիս։ ... Читать дальше » «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պարգևատրվեց Ոսկե շքանշանով ակումբին 50 տարի անդամակցելու համար: Այդ պատվավոր շքանշանը նրան հանձնեց ակումբի պատվավոր նախագահ Ալֆրեդո Դի Ստեֆանոն: «Կես դար ակումբին անդամակցելը ցույց է տալիս նրա նվիրվածությունը ու հավատարմությունը ակումբին,- ասաց Էմիլիո Բուտրագենիոն.- նա պատիվ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերի ձեռքից ստանալ 20-րդ դարի լավագույն ակումբի մրցանակը և նա վերափոխեց ակումբը այն ժամանակակից կազմակերպությանը, որը հիմա կա»: «Այս օրը հատուկ է նաև ինձ համար. ես ստանում եմ այս շքանշանը մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ: Մենք այսօր ստանում ենք այն ակումբին հավատարիմ լինելու շքանշանը, ո ... Читать дальше » Մադրիդի Ռեալի պաշտպան Սերխիո Ռամոսը, ով վնասվածք է ստացել Սևիլիայի հետ կայացած խաղում, ենթարկվել է բուժզննման: Ռամոսի մոտ հայտնաբերվել է ազդրի մկանային վնասվածք, որն այնքան էլ լուրջ չէ, սակայն վերականգնման համար կոնկրետ ժամկետներ չեն նշվում, տեղեկացնում է Սպորտ Էքսպրեսսը՝ հղում անելով AP-ին: Հիշեցնենք, որ Սևիլիա - Ռեալ հանդիպումն ավարտվել է 2-6 հաշվով: Լոնդոնի Չելսին նշանառության տակ է առել Դորտմունդի Բորուսիայի երիտասարդ աստղ Մարիո Գյոտցեին և նրան ձեռք բերելու համար, մտադիր է առաջարկ ներկայացնել գերմանական ակումբին, տեղեկացնում է Sunday Times-ը: Աղբյուրի համաձայն, լոնդոնցիները պատրաստ են Գյոտցեի տրանսֆերի համար վճարել 33.6 միլիոն ֆունտ ստեռլինգ: Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում, Գյոտցեն անկացրել է 14 հանդիպում և դարձել հինգ գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ: Իտալական Միլանի պաշտպան Իգնասիո Աբատեն, շարունակում է վերականգնվել ոտքի վնասվածք ստանալուց հետո: Նա հայտավորված չէ, Իտալիայի Ա Սերիայի առաջիկա տուրում, Կալյարիի հետ կայանալիք հանդիպման համար: Միևնույն ժամանակ, թիմի մեկ այլ պաշտպան`Լուկա Անտոնինին, վերականգնվել է մեջքի վնասվածքից և շարք է վերադարձել, տեղեկացնում է Սպորտ Էքսպրեսսը՝ հղում անելով Football Italia-ին: «Արսենալի» պաշտպան Յոհան Ջուրուն «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ վնասվածք է ստացել:
«Ջուրուն վնասվածք է ստացել և ամենաքիչը բաց կթողնի երեք շաբաթ», - ասել է Վենգերը քաղաքայինների հետ խաղից հետո:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ջուրուն մասնակցել է 16 հանդիպման: ... Читать дальше » Բելառուսական ԲԱՏԷ-ի նորեկ Զավեն Բադոյանն իր նախկին ակումբի՝ Դիլիջանի «Իմպուլսի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է ԲԱՏԷ-ում անցած փորձաշրջանի մասին. «Փորձարկվում էի ձախ կիսապաշտպանի դիրքում, որն իմ նախասիրած դիրքն է: Տեղեկացա, որ պիտի փոխարինեմ «Բատեից» Մոսկվայի «Դինամո» տեղափոխված ձախ եզրային կիսապաշտպան Պավել Նեխայչիկին: Բայց այս հարցում վերջնական որոշում կայացնողը թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն է: Եթե նա նպատակահարմար գտնի, որ պիտի օգտակար լինեմ կենտրոնում, ապա ուժերս կփորձեմ կենտրոնում: Եթե անհրաժեշտ լինի կարող եմ խաղալ նաեւ են ... Читать дальше » Իրանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում քիչ առաջ Քերմանի «Մեսը» մրցակցի հարկի տակ առանց Արարատ Առաքելյանի հաղթելով Ղոմի «Սաբային» դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Առաքելյանը վնասվածքի պատճառով վերադարձել է Երևան: Հանդիպման 90 րոպեն և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով: ... Читать дальше » Իտալական «Պալերմոյի» գլխավոր մարզիչ Դևիս Մանջան հեռացվել է իր պաշտոնից: Նման որոշում ակումբի ղեկավարութունը կայացրել է այն բանից հետո, երբ «Պալերմոն» 0:2 հաշվով պարտություն է կրել սկզբունքային մրցակից «Կատանիայից»: Հիշեցնենք, որ Մանջան «Պալերմոն» գլխավորում էր 2011-ի օգոստոսից՝ ժամանակավոր հիմունքներով, բայց նոյեմբերի չորսից այլևս պաշտոնակատար չէր համարվում:Այս պահին «Պալերմոն» առաջնությունում 10-րդ տեղն է զբաղեցնում, իսկ վերջին հինգ խաղերում թիմը միայն մեկ հաղթանակ է տարել: «Ատալանտայի» նախկին ավագ Կրիստիանո Դոնին և ևս 16 մարդ ձերբակալվել են պայմանավորված խաղերի կազմակերպման և անօրինական խաղադրույքների կասկածանքով, տեղեկացնում է La Gazzettta dello Sport-ը: Իրավապահ մարմինները հատուկ ուշադրություն են հրավիրել Բ սերիայի մի քանի հանդիպումները, որոնք անցկացվել են նախորդ երկու մրցաշրջաններում: Դրանց թվում են նաև «Ատալանտայի» մասնակցությամբ խաղեր: Բայց այդ կասկածի տակ են նախորդ մրցաշրջանի երեք հանդիպումներ՝ «Բրեշիա» – «Բարիա», «Բրեշիա» – «Լեչչե» և «Նապոլի» – «Սամպդորիա»: ... Читать дальше » Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը, ով օրերս պայմանագիր է ստորագրել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ, հարցազրույց է տվել «Իմպուլսի» պաշտոնական կայքին։ -ԲԱՏԷ-ում ... Читать дальше » Բադեն-Բադենում կայացել է Գերմանիայի 2011թ. տարվա լավագույն մարզիկների մրցանակաբաշխության արարողությունը։
Մոտավորապես 1500 լրագրողներ մասնակցել են քվեարկությանը: Տղամարդկանց շրջանում տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել բասկետբոլիստ Դիր ... Читать дальше » Անկարայում այս օրերին անցկացվում է կանանց միջազգային մրցաշար, որի մրցանակային ֆոնդը կազմում է 50 000 ԱՄՆ դոլար։ Հայաստանի կանաց հավաքականի առաջին համար Անի Ամիրաղյանը նույնպես մասնակցում է այդ մրցաշարին։ ... Читать дальше » «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքն առաջարկել է իր այցելուներին մասնակցել 2011թ. թիմի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը։ «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը OneDivision.ru կայքի հետ զրույցում խոսել է նաև «Ուրալի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի մասին։ «Կարծում եմ՝ մենք լավ համալրվեցինք։ Օրինակ՝ Էդգար Մա ... Читать дальше »
Լոնդոնի "Արսենալի" մասին նորություններ հրապարակող Allarsenalnews.com և Arsenal-news.com կայքերը հայտնում են, որ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է մայրաքաղաքային ակումբի ուշադրության կենտրոնում:
"Արսենալի" սկաուտ Սթիվ Ռոուլին "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Մխիթարյանի վրա, ով կարող է փոխարինել ամռանը "Բարսելոնա" տեղափոխված Սեսկ Ֆաբրեգասին: Ավելացնենք, որ օրերս Մխիթարյանը Մարտունի կատարած այցի ժամանակ այլ ակումբ տեղափոխվելու մասին հարցին տվեց հետևյալ պատասխանը. «Ներկայումս ես պայմանագիր ունեմ մինչև 2015թ.: Այդ ընթացքում, եթե այլ ակումբից լավ առաջարկ լինի, և ակումբները համաձայնության գան, ապա ... Читать дальше » Գյումրիի «Շիրակի» եւ Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան, 18-ամյա Դավիթ Հակոբյանը դեկտեմբերի 16-ից 23-ը փորձաշրջան կանցնի Հունաստանի ամենատիտղոսավոր թիմերից մեկում՝ Աթենքի «Պանատինաիկոսում»:
... Читать дальше » |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |