Название ссылки
Описание
Подробнее Football Italia-ն տեղեկացնում է, որ գործող պայմանագիրը երկարաձգելու շուրջ` իտալական "Նապոլիի" կիսապաշտպան Քրիստիան Մաջիոյի եւ ակումբի միջեւ ընթացող բանակցություններն ավարտվել են հաջողությամբ:- Մենք գրեթե պայմանագիր ենք կնքել: Համագործակցությունը շարունակելու հարցում երկու կողմերն էլ հայտնել են իրենց ցանկությունը եւ հիմա մեզ մնում է միայն քննարկել որոշ մանրամասներ, որպեսզի վերջնական համաձայնության գանք: Վստահ եմ, որ շուտով արդյունքի կհասնենք, - հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մասիմո Բրիասկին: 29-ամյա Մաջիոն` 8 մլն. եվրոյի դիմաց, "Սամպդորիայից" "Նապոլի" է տեղափոխվել 2008թ.-ին: Նեապոլիտանական ակումբի կազմում Մաջիոն Իտալիայի "Ա" Սերիայի շրջանակներում անց է կացրել ավելի քան 100 խաղ եւ դարձել է 15 գոլի հեղինակ: այաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյան նախորդ շաբաթ Գյումրիում հայտարարել էր, որ մինչեւ դեկտեմբերի 25-ը հստակություն կլինի իր տրանսֆերի հարցում: -Հրայր, "Սլովանը" վաղո՞ւց է հետաքրքրվում քո ծառայություններով: -"Եվրո-2012"-ի ընտրական փուլում Սլովակիայի հետ կայացած երկու հանդիումներում մեր մրցակցի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով նաև գլխավորում է "Սլովանը", նկատել էր իմ խաղը և ցանկություն հայտնել տեսնել իր թիմում: Հենց նրա նախաձեռնությամբ էին ակումբի ներկայացուցիչները կապ հաստատել ինձ հետ: Ինչպես տեղեկացնում է Mirror Football-ը, Լոնդոնի "Ֆուլհեմի" հարձակվող Բոբի Զամորայի տեղափոխության դիմաց "Սանդեռլենդը" կարող է առաջարկել 9.6 մլն. եվրո:Ամենայն հավանականությամբ, 30-ամյա անգլիացի ֆուտբոլիստը կհեռանա իր ներկայիս ակումբից, քանի որ տարաձայնություններ ունի "Ֆուլհեմի" գլխավոր մարզիչ Մարտին Յոլի հետ: "Սանդեռլենդի" հետ միասին, Զամորայի համար կպայքարեն նաեւ "Աստոն Վիլլան" եւ "Քուինզ Պարկ Ռեյնջերսը": Նշենք, որ "Սանդեռլենդը" հետաքրքրվում է նաեւ գերմանական "Ֆրայբուրգի" հարձակվող Պապիս Սիսեի ծառայություններով, սակայն սենեգալցի ֆուտբոլիստի տրանսֆերի հավանականությունը բավական ցածր է` տրանսֆերային բարձր արժեքի պատճառով: Իտալական "Ֆիորենտինան" հաստատել է "Միլանի" հարձակվող Ֆիլիպո Ինձագիի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը:38-ամյա հարձակվողը, ով ամռանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, նախատեսում է լքել "Միլանը", որի կազմում խաղային բավարար պրակտիկա չի ստանում: Football Italia-ն հաղորդում է, որ "Միլանը" կարող է համաձայնել հունվարին Ինձագիին բաց թողնել անվճար, իսկ "մանուշակները" փ ... Читать дальше » Ըստ Tribalfootball-ի տեղեկությունների, Լոնդոնի "Ֆուլհեմի" իռլանդացի կիսապաշտպան Դեմիեն Դաֆը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Բիրմինգհեմի "Աստոն Վիլլա":Բանն այն է, որ "Ֆուլհեմի" գլխավոր մարզիչ Մարտին Յոլը որոշել է բաժանվել թիմի տարեց ֆուտբոլիստներից, որոնց ցուցակում հայտնվել է նաեւ Դաֆը: Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց "Աստոն Վիլլան" պատրաստ է վճարել 1.5 մլն. ֆունտ ստեռլինգ: Իտալական "Նապոլիի" նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ իր ակումբին հաջողվել է վերջնական որոշում կայացնել Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Էդուարդո Վարգասին ձեռք բերելու հարցում: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:22-ամյա ֆուտբոլիստն այսօր անցել է սահմանված բուժզննումը եւ պայմանագիր է կնքել նեապոլիտանական ակումբի հետ: Ենթադրվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 10 մլն. եվրո: sport-site.do.am Արսենալի» պաշտպան Կիրան Գիբսը բարեհաջող վիրահատության է ենթարկվել և այժմ բաց կթողնի մոտ մեկ ամիս, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Կանոնիրների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ եթե նա հնարավորություն ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել եզրային պաշտպան, նա կօգտագործի այդ հնարավորությունը։ ... Читать дальше » Ուկրաինական Terrikon.com կայքը կազմել է անկախ Ուկրաինայի պատմության 50 ամենաթանկ տրանսֆերների ցանկը, որում Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մետալուրգից» «Շախտյոր» զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ «հանքափորները» Հենրիխի համար վճարել էին 5.85 մլն եվրո:5 ... Читать дальше » Նախկինում ճանաչված ֆուտբոլիստ, 41-ամյա արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն, ով բոլորովին վերջերս գլխավորում էր արգենտինական "Ռասինգը", հաստատվել է Մադրիդի "Ատլետիկոյի" գլխավոր մարզչի պաշտոնում` տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկուկես տարվա պայմանագիր: Չնայած այն հանգամանքին, որ նախկին ֆուտբոլիստը միայն վերջերս է սկսել մարզչական իր կարիերան, նա արդեն հասցրել է "Էստուդիանտեսի" եւ "Ռիվեր Փլեյթի" հետ նվաճել Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Իտալիայում աշխատել է "Կատանիայի" հետ: Մադրիդի "Ատլետիկոյի" գլխավոր մարզչի պաշտոնում Դիեգո Սիմեոնեն պաշտոնապես ներկայացվելու է sport-site.do.am Ռոմայի հարձակվող Մարկո Բորիելլոն, ֆուտբոլային իր կարիերան կշարունակի Յուվենթուսում, տեղեկացնում է Sports.ru-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:Սպասվում է, որ մինչև մրցաշրջանի ավարտը, Յուվենթուսը կվարձակալի ֆուտբոլիստին, որից հետո արդեն կգնի նրա տրանսֆերը: Նշվում է նաև, որ վարձակալման համար, թուրինցիները կվճարեն 1 միլիոն եվրո, իսկ հետագայում, տրանսֆերը գնելու համար, պետք է վճարեն 8 միլիոն: Հավելենք, որ Բորիելլոյի ծառայություններով հետաքրքրված են նաև Տոտենհեմը, Մարսելն ու Ջենոան: Կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.«Կորդոբա» - «Էսպանյոլ», «Միրանդես»-«Ռասինգ», «Վալենսիա»-«Սևիլիա», «Բարսելոնա»-«Օսասունա», «Ալկորկոն»-«Լևանտե», «Ռեալ»-«Մալագա», «Ալբասետո»-«Ատլետիկ» և «Ռեալ Սոսյեդադ»-«Մալյորկա»:Եթե նախորդ մրցաշրջանում «Ռեալն» ու «Բարսելոնան» հանդիպեցին եզրափակիչում, ապա այս անգամ նրանք կարող են հանդիպել քառորդ եզրափակիչում. վիճակահանության համաձայն' հենց «Բարսելոնա»-«Օսասունա» և «Ռեալ»-«Մալագա» զույգերի հաղթողները միմյանց կհանդիպեն քառորդ եզրափակիչում: sport-site.do.am
Մադhրիդի Ատլետիկոյի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դիեգո Սինեոնեն, որը փոխարինել է երեկ պաշտոնանկ արված Գրեգորիո ՄանսանոյինՆա մեկ ու կես տարվա պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ և իր պարտականությունների կատարմանը կանցնի երկուշաբթի օրվանից: Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, թե Լիվերպուլը հետաքրքրված է իր ծառայություններով:«Ես խաղում եմ Մադրիդում և երջանիկ եմ այստեղ: Այս առումով, ավելի ասել չեմ կարող: Հիանալի է, որ Ալթինթոփի, Շահինի հետ հայտնվեցինք մեկ թիմում: Մենք լավ ընկերներ ենք: Ես նրանց գիտեի դեռ Գերմանիայում հանդես եկած տարիներից»,- մեջբերում է Օզիլի խոսքերը՝ Sports.ru-ն: 30-ամյա բելառուս կիսապաշտպան Ալեկսանդր Գլեբը ձմռանը կարող է վերադռնալ անգլիական Պրեմիեր լիգա, որտեղ նա հանդես է եկել «Արսենալի» և «Բիրմինգհեմի» կազմում: Այս մասին հաղորդում է championat.com-ը:Անգլիական մամո ... Читать дальше » «Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդը Անգլիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Բլեքբեռնի» հետ հանդիպմանը կարող է դուրս գալ խաղադաշտ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։Ոտքի վարակի պատճառով ֆուտբոլիստ ... Читать дальше » Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Խաչատրյանը, ով վերջին տարիներին Կիպրոսում աշխատում է որպես ֆուտբոլային գործակալ, - Ռոմիկ, թեև Կիպրոսում ես, սակայն մեծուշադրությամբ հետևում ես հայկական ֆուտբոլին: Ի՞նչկասես անցնող տարվա վերաբերյալ:< ... Читать дальше » «Տոտենհեմի» միանգամից երկու խաղացողներ անորոշ ժամանակով շարքից դուրս են եկել։
Պրեմիեր լիգայի՝ «Չելսիի» հետ երեկ կայացած հանդիպմանը (1:1) կիսապաշտպան Ռաֆայել Վան դեր Վարտը վնասել էր ծնկատակի ջիլը։ Հոլանդացու ապաքինման ժամկետներն անորոշ են։ Այս մասին տեղեկացնու ... Читать дальше » ![]() «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն ճանաչվել է 2011թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Reuters-ը։ ... Читать дальше » Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի այն փաստին, որ ռուսական Sovsport.ru կայքում տեղի է ունենումքվեարկություն, որտեղ որոշվելու է 2011 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Յուրա Մովսիսյանը հենց սկզբից հավաքել էր բազմաթիվ ձայներ և գլխավորում էր ցուցակը: Սակայն ռուսները այդքան հեշտ չեն թողնի, որպեսզի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվի հայազգի Յուրա Մովսիսյանը: Ռուսները տեսնելով, որ անկարող են որևէ բան անել, ստիպված գնացել են ստորության և հանել են Յուրա Մովսիսյանի անունը ցուցակից: Պատկերացնում եք ինչ է տեղի ունեցել: Հեղինակավոր սպորտային ռուսական կայքը քվեարկություն է անում, իսկ հետո այդ քվեարկության ցու
...
Читать дальше »
|
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |