Название ссылки
Описание
Подробнее Ֆրանսիական "Լիլլի" կիսապաշտպան Էդեն Ազարը երազում է Մադրիդի "Ռեալ" տեղափոխվելու մասին:- Էդենն իր կարիերան շարունակելու է եվրոպական ուժեղագույն ակումբներից որեւէ մեկում: Նրան ձեռք բերելուն հավակնում են "Ռեալը", "Մանչեսթեր Սիթին", "Ինտերը", "Միլանը", "Բարսելոնան" եւ "Չելսին", - հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Մարկ Ֆորմոն: Էդեն Ազարի տեղափոխության հնարավորությանը կարող է խանգարել այն, որ իր ֆուտբոլիստին վաճառելու դիմաց "Լիլլը" ցանկանում է ստանալ 40 մլն եվրո: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին մտադիր է գալիք տարվա մեջ ազգային ընտրանի հրավիրել Ուդինեզեի հարձակվող Անտոնիո Դի Նատալեին: Հիշեցնենք, որ աշխարհի 2010 թ. առաջնությունից հետո, Դի Նատալեն որևէ հանդիպում չի անցկացրել Իտալիայի հավաքականում:«Հարձակման գծում ընտրության մեծ հնարավորություն ունեմ, սակայն ներկա պահին, օպտիմալ մարզավիճակում է գտվում միայն Բալոտելլին: Փետրվարին, ԱՄՆ-ի հետ հանդիպմանը, մտադիր եմ փորձարկել Դի Նատալեին: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես նա կհամագործակցի Մարիոյի հետ: Ուդինեզեի հարձակվողը, արդեն քանի տարի անընդմեջ դառնում է Ա Սերիայի լավագույն ռմբարկուներից մեկը, բացի այդ, նա հանդես է եկել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Իմ կողմից սխալ կլինի անտեսել նման ֆուտբոլիստի»,- ասել է Պրանդե ... Читать дальше » Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կական կարող է շուտով տեղափոխվել Լոնդոնի "Չելսի":Բրիտանական Mirror պարբերականը տեղեկացնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց "Ռեալը" ցանկանում է ստանալ 22 մլն. ֆունտ ստեռլինգ: Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Կական "Ռեալի" կազմում անց է կացրել 15 խաղ եւ դարձել 4 գոլի հեղինակ: Անցկացրած 15 խաղերից բրազիլացի ֆուտբոլիստը միայն երկու խաղի է մասնակցել առանց փոխարինման: Հիշեցնենք, որ Կակայի տեղափոխության դիմաց "Ռեալը" երկու տարի առաջ վճարել էր 68 մլն. եվրո (մոտ 55 մլն. ֆունտ ստեռլինգ): Նշենք, որ բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են ֆրանսիական ՊՍԺ-ն եւ իտալական "Միլանը": «Շախտյորի» պաշտոնական կայքը շարունակում է հարցումներ անցկացնել այցելուների շրջանում՝ 2011թ. «հանքափորների» լավագույն կազմը որոշելու նպատակով։ Այս անգամ երկրպագուներն ընտրել են լավագույն հենակետային կիսապաշտպանին։< ... Читать дальше » ... Читать дальше » Մրցանակը տրվում է Եվրոպայում լավագույնս հանդես եկած բրազիլացուն:Բրազիլացի Մարսելոն ընդգրկվել է այս տարվա «Ոսկե Սամբա» մրցանակի հավակնորդների մեջ: Մրցանակը տրվում է Եվրոպա աշխարհամասում տարվա լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին: Երեսուն թեկնածուների մեջ Լա Լիգայում են հանդես գալիս Մարսելոն, Նիլմարը, Բապտիստան, Դանի Ալվեշը ու Դիեգո Ալվեշը: Սա մրցանակաբաշխության չորրորդ տարին է: Նկատելի է, որ բացակայում է Կական, ով հաղթել է մրցանակի հանձնման առաջին տարում: Երկրպագուները կարող են քվեարկել երեք լավագույննեի օգտին: Անցյալ տարի շուրջ հիսուն հազար քվեարկող էր եղել: Ամփոփումը տեղի կունենա փետրվար ամսի ... Читать дальше » Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի արդյունքներով մնացել է միայն մեկ ակումբ, որն ընթացիկ մրցաշրջանի բոլոր հանդիպումներում գրավել է մրցակցի դարպասը։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։ «Մանչեսթեր Սիթին», որը մինչ 18-րդ տուրը ևս նման ցուցանիշ ուներ, զիջել է «Վեսթ Բրոմվիչի» հետ կայացած արտագնա հանդիպմանը, որն ավարատվել է 0։0 հաշվով։ Անգլիայի առաջնության 18 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» 47 գոլ է խփել, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 53։ «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է հարձակվող Ֆիլիպո Ինձագիի իրավիճակի մասին։... Читать дальше » «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը իրեն երջանիկ է զգում մադրիդյան գերակումբում։«Մոուրինյոն ինձ համար կարծես հայր լինի։ Նա հոյակապ ուսուցիչ է, ուժեղ անհատականություն և հոգատար մարզիչ», ... Читать дальше » Միլանի Ինտերը հետաքրքրված է գերմանական Վերդերի հարձակվող Կլաուդիո Պիսարրոյի ծառայություններով և կփորձի նրան ձեռք բերել հունվարյան տրանսֆերային շրջանում:Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ Պիսարրոյի տրանսֆերի հարցում նախաձեռնությունն Ինտերի տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկայինն է, ով վստահ է, որ ֆուտբոլիստը մեծ օգուտ կբերի թիմին: Հավելենք, որ 33 ամյան Պիսարրոն, գերմանական Բունդեսլիգայի առաջին կեսում, դարձել է 12 գոլի հեղինակ: «Ռեալի» ֆուտբոլիստ Դի Մարիան, ում խաղն այս մրցաշրջանում արժանացել է Ժոզե Մոուրինյոյի գովեստին, աշխատավարձի բարձրացման հույս ունի։
The Guardian-ի տեղեկությունների համաձայն, Անգլիայի չեմպիոն Մանչեսթեր Յունայթեդը նշանառության տակ է առել Տոտենհեմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:Աղբյուրի համաձայն, Յունայթեդի ղեկավարությունը, դեկտեմբերի վերջին օրերին պաշտոնական առաջարկ կներկայացնի Տոտենհեմին, որպեսզի փորձի արդեն հունվարյան տրանսֆերային ընթացքում ձեռք բերի Մոդրիչին: Իբրև տրանսֆերային արժեք նշվում է 30 միլիոն եվրո գումար և Յունայթեդի ֆուտբոլիստներից որևէ մեկին, ում անունը չի հաղորդվում: Հիշեցնենք, որ ամռանը, Լոնդոնի Չելսին մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի ձեռք բերի Մոդրիչին, և չնայած վերջինիս նույնպես ցանկանում էր, որ իրականանա այդ տրանսֆերը, սակայն Տոտենհեմը մինչև վերջ համառեց և պահպանեց ֆուտբոլիստին: Գերմանական «Kicker» հեղինակավոր մարզական ամսագիրը Գերմանիայի «Տարվա մարդ» է ճանաչել երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին։ «Ազգային թիմի հաջողությունները մեծ ճանաչում բերեցին գերմանական ֆուտբոլին միջազգային ասպարեզում, - նշվում է պարբերականի հայտարարության մեջ, - և դա մարզչի՝ Յոահիմ Լյովի շնորհիվ է։ Գերմանացիների 51-ամյա մարզչին հաջողվեց մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստներից ստեղծել մի թիմ, որը հիացնում է երկրպագուներին իր հարձակվողական, կոմբինացիոն ֆուտբոլով և արդեն իսկ հարգանք է վայելում ողջ աշխարհում»։ Լյովն իր հերթին հայտարարել է, որ շատ ուրախ է այս մրցանակին արժանանալու համար։ «Ես այս որոշումը խրախուսական եմ համարում ողջ հավաքականի համար, որի հաջողությամբ հպարտանում եմ», - նշել է Լյովը, ով հաջորդ տ ... Читать дальше » |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 5 Гостей: 5 Пользователей: 0 |