Название ссылки
Описание
Подробнее11:15 Բռնցքամարտիկների համար որոշիչ կլինի Անկարայի մրցաշարը | |
«Տարին ընդհանուր առմամբ կարելի է հաջող գնահատել. 2011թ. 19 մեդալ ենք նվաճել, անցյալ տարվա 13-ի փոխարեն: 13 մեդալ պատանիներն են նվաճել, 3 մեդալ' աղջիկները, 2 մեդալ' երիտասարդները և 1' մեծահասակները»,- ամփոփելով տարին' Armsport.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:-Որպես նախաօլիմպիական տարի ինչպե՞ս կգնահատեք 2011 թվականը: -Որպես նախաօլիմպիական տարի արդյունքներն այնքան էլ հաջող չեն, դեռևս ընդամենը 1 ուղեգիր ենք նվաճել, իսկ 2008-ին 4 ներկայացուցիչ ունեինք օլիմպիադայում: Առջևում մեկ վարկանիշային մրցաշար կա, որտեղ պետք է ամեն ինչ անենք ուղեգրերի թիվն ավելացնելու համար: Ցավոք մրցաշարը կրկին տեղի կունենա Թուրքիայում' Ստամբուլում, ապրիլի 13-ից: -Ինչո՞ւ ցավոք, պարոն Գաբրիելյան: Թուրքիայում և Ադրբեջանում մեր մարզիկները ճնշվա՞ծ են լինում: -Փորձը ցույց է տվել, որ որոշակի լարվածություն է լինում նրանց մոտ: Այս տարի Ադրբեջանում էլ, Թուրքիայում էլ մեր բռնցքամարտիկները պարտավոր էին ավելի հաջող հանդես գալ, սակայն, ինչպես տեսաք, արդյունքներն այնքան էլ հաջող չէին: -Քայլեր ձեռնարկվո՞ւմ են այդ ուղղությամբ, և ինչպե՞ս եք նախապատրաստվում այդ մրցաշարին:
-Այո, աշխատանքներ տարվում են, և վստահեցնում եմ՝ այս անգամ Անկարայում ավելի լավ արդյունքներ կտեսնենք: Չնայած բարդ է լինելու. մրցաշարին մասնակցելու են ուժեղագույնները, բոլորը գալու են օլիմպիական ուղեգրերի հետևից: Ամենաբարդը լինելու է Հրաչիկ Ջավախյանի համար. նրա քաշային կարգում ընդամենը 1 տեղ է մնացել և միայն հաղթողն է ուղեգիր նվաճելու: Մինչև 49 կգ քաշային կարգում 4-5 թափուր ուղեգիր կա և, կարծում եմ, այդ քաշային կարգում անպայման կնվաճենք: Ծանր և գերծանր քաշային կարգերում նույնպես կատաղի պայքար է լինելու, քանի որ երկուական ուղեգիր է մնացել: Մրցաշարի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել ենք: Հավաքականի տղաներն այս պահին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, 27-ին կվերադառնան, իսկ տոներից հետո կրկին կսկսեն պատրաստվել: -Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում հավաքականի անդամներին:
-Միշտ ընտրում ենք ուժեղագույններին: Մինչև վարկանիշային մրցաշարը 3 այլ մրցաշարեր կան, որոնք մեզ ընտրելու հնարավորություն կտան: Հունվարին Հայաստանի առաջնությունն է լինելու, փետրվարին Սոֆիայում (Բուլղարիա) և Տամպերեում (Ֆինլանդիա) ևս երկու մրցաշար. այդ երեք առաջնություններում իրենց լավագույնս դրսևորածներն էլ կընդգրկվեն հավաքականի կազմում: -Առավելագույնը քանի՞ ուղեգիր եք ակնկալում:
-Եթե չորս ուղեգիր ունենանք հրաշալի կլինի, սակայն դա իրատեսական չէ: Երեքը գերազանց արդյունք կլինի այսօրվա մեր հավաքականի համար: Երեքից քիչն արդեն անհաջող կհամարենք: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 19 Гостей: 19 Пользователей: 0 |