Название ссылки
Описание
Подробнее18:53 Գուս Հիդինկը համաձայնվել է գլխավորել Անժին | |
![]() Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը համաձայնվել է գլխավորել Մախաչկալայի «Անժին»։ Հիդինկը բանավոր համաձայնություն է տվել Prosports Management ընկերության ղեկավարի Գերման Տկաչենկոյին, որը պատասխանատու է «Անժիի» տրանսֆերային քաղաքականության համար, հայտնում է հոլանդական Voetbal International պարբերականը։ Ինչպես հայտնում է պարբերականը, Հիդինկը համաձայնվել է «Անժիի» հետ պայմանագիր կնքել կես տարով (այսինքն մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը)՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Տկաչենկոյին, որի հետ մարզիչը իբր թե խոսել է, Voetbal International-ը անվանում է «Անժիի» սեփականատեր Սուլեյման Քերիմովի «աջ ձեռք»։
Հիդինկի վերջին աշխատավայրը Թուրքիայի հավաքականն էր, որին մարզիչը չի կարողացել դուրս բերել Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ։ Անցումային հանդիպումներում թուրքերը պարտվել են Խորվաթիայի հավաքականին։ «Անժիի» գլխավոր մարզչի թեկնածուներ են համարվում նաև ֆրանսիացի մասնագետներ Արսեն Վենգերը և Դիդիե Դեշամը։ Ինչպես նաև, վերջին ժամանակներում խոսվում է նաև այն մասին, որ Մախաչկալայի «Անժին» կարող է գլխավորել նաև Ռուսաստանի երկրորդ հավաքականի մարզիչ Յուրի Կրասնոժանը։ sport-site.do.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 19 Гостей: 19 Пользователей: 0 |