Название ссылки
Описание
Подробнее16:12 Հենրիխ Մխիթարյանի անկեղծ պատասխանները` երեխաներին | |
Դոնեցկի «Շախտյորը» ակումբի փոքրիկ երկրպագուների համար նոր կայք է բացել' www.junior.shakhtar.com: Այնտեղ երեխաները կարող են ծանոթանալ ակումբի պատմությանը, նուրություններին, ինչպես նաև կարող են հարցեր ուղղել իրենց սիրելի ֆուտբոլիստներին: Այս շաբաթ «հանքափորների» մանուկ երկրպագուների հարցերին պատասխանել է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:Մականունը' Գեշա: -Երեխաներ ունե՞ք, և ի՞նչ են նրանց անունները: -Դեռևս երեխաներ չունեմ: -Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ: -Հանգստանում եմ ընկերներիս հետ: -Ո՞վ է Ձեր սիրած ֆուտբոլիստը: -Զինեդին Զիդանը: -Ձեր մանկության ամենավառ հիշողությունը: -Երբ ես հորս հետ կարողանում էի գնալ իսկական ֆուտբոլային թիմի մարզումներին: -Ընտանի կենդանիներ պահո՞ւմ եք: -Ոչ, բայց կենդանիներից նախընտրում եմ շներին: -Ի՞նչ չէիք սիրում ուտել մանուկ հասակում: -Սպանախ։ Դա այն կանաչին է, որը հաճախ ստիպված էի ուտել մանուկ հասակում: -Ինչի՞ց, կամ ումի՞ց եք վախենում: -Միայն Աստծուց: -Ի՞նչ է Ձեր մանկության ամենամտերիմ ընկերոջ անունը: -Չեմ կարող մեկին առանձնացնել. ես մի քանի հրաշալի ընկերներ ունեի: -Ձեր երազանքը: -Դառնալ շատ լավ ֆուտբոլիստ: -Ի՞նչ էիք ցանկանում դառնալ մանուկ հասակում: -Միշտ ցանկացել եմ ֆուտբոլիստ դառնալ: -Սիրած մուլտֆիլմը: -«Առյուծ Արքան», «Նինձիա կրիաները» և «Դե, սպասիր»: -Ո՞ւմ հետ եք երազում նկարվել: -Ոչ ոքի: -Սիրած խաղակոշիկները: -Միևնույն է, թե ինչ ապրանքանիշի և ձևի կլինի, կարևորը' հարմար լինի:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 17 Гостей: 17 Пользователей: 0 |