Название ссылки
Описание
Подробнее23:25 Հրայր Մկոյան. Սլովան տեղափոխվելը մեծ քայլ կլինի իմ կարիերայում | |
այաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյան նախորդ շաբաթ Գյումրիում հայտարարել էր, որ մինչեւ դեկտեմբերի 25-ը հստակություն կլինի իր տրանսֆերի հարցում: -Հրայր, "Սլովանը" վաղո՞ւց է հետաքրքրվում քո ծառայություններով: -"Եվրո-2012"-ի ընտրական փուլում Սլովակիայի հետ կայացած երկու հանդիումներում մեր մրցակցի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով նաև գլխավորում է "Սլովանը", նկատել էր իմ խաղը և ցանկություն հայտնել տեսնել իր թիմում: Հենց նրա նախաձեռնությամբ էին ակումբի ներկայացուցիչները կապ հաստատել ինձ հետ: -Առաջարկներ ունեիր նաև այլ ակումբներից, մասնավորապես' Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող "ԲՄԱ-Էներգիայից" և իրանական թիմերից... -Իսկապես, բազմաթիվ առաջարկներ ունեի, իսկ "ԲՄԱ-Էներգիայի" պայմանագիրն արդեն Երևանում էր... Սակայն ինձ համար ավելի նախընտրելի է հանդես գալ եվրոպական թիմում, հատկապես որ այն գլխավորում է Վլադիմիր Վայսի պես պրոֆեսիոնալ մասնագետ: Մեծ դեր խաղաց նաև այն փաստը, որ ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել առանց փորձաշրջանի: -Հայտնի՞ է արդյոք' ե՞րբ կկնքվի պայմանագիրը, և քանի՞ տարով: -Ամենայն հավանականությամբ, պայմանագիրը կկնքվի առաջիկա երկու օրերի ընթացքում և նախատեսված կլինի երեք կամ երեք ու կես տարով: -Ի՞նչ կարող ես ասել "Սլովանի" մասին: -Գիտեմ միայն, որ թիմը հանդես է գալիս Սլովակիայի բարձրագույն խմբում, երկրի գործող չեմպիոնն է և այնտեղ ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքված: Կարծում եմ' "Սլովան" տեղափոխվելը մեծ քայլ կլինի իմ կարիերայում, որը մեծապես կնպաստի իմ հետագա առաջընթացին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |