Название ссылки
Описание
Подробнее21:24 Մահացել է բռնցքամարտիկ Մհեր Հակոբյանը | |
| Մահացել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Մհեր Հակոբյանը, ով գտնվում էր զինծառայության մեջ: ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցւոմ նշել է, որ դեպքը տեղի չի ունեցել զորամասում։ Զինվորը դեկտեմբերի 11-ից մինչև 2012թ. հունվարի 30-ը գործուղման մեջ է եղել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում, և դեկտեմբերի 15-ին առողջական խնդիրներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ մահացած զինվորը շարքային Մհեր Ստյոպայի Հակոբյանն է, և փաստի առթիվ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերից պարզվել է, որ զինվորը գործուղման մեջ է եղել 2012թ. հունվարին կայանալիք Հայաստանի մեծահասակների բռնցքամարտի առաջնությանը նախապատրաստվելու համար։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից էլ -ին հայտնեցին, որ Մհեր Հակոբյանը Հայաստանի հավաքականի թեկնածու էր, ով նախկինում հաջողություններ է ունեցել պատանիների և երիտասարդների պայքարում: Հակոբյանը ժամանակին Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է 5-րդ տեղը, ինչը հնարավորություն է տվել նրան ծառայել Բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ): Ֆեդերացիայում նշեցին, որ տեղյակ են միայն, որ Մհեր Հակոբյանը տանն իրեն է վատ զգացել, որից հետո տեղափոխվելով հիվանդանոց՝ մահացել է, սակայն մահվան պատճառները ՀԲՖ-ին հայտնի չէ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 16 Гостей: 16 Пользователей: 0 |