Название ссылки
Описание
Подробнее17:35 Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Տոտենհեմը | |
Լոնդոնի "Տոտենհեմը" հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և "Կրասնոդարի" հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Այս մասին հայտնում է Lifesports.ru-ն հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին: Անգլիական ակումբի սկաուտները Յուրայի նկատմամբ ուշադրություն են դարձել Երևանում կայացած Մակեդոնիայի հետ խաղից հետո, որում Մովսիսյանը 3 գոլային փոխանցում կատարեց, դառնալով հանդիպման հերոսներից մեկը: "Մովսիսյանն ընթացիկ մրցաշրջանում իրեն հիանալի դրսևորեց' հաջող հանդես գալով "Կրասնոդարում" և իր ազգային հավաքականում, որով գրավեց ոչ միայն ռուսական մի շարք ակումբների ուշադրությունը",- Lifesports.ru-ին ասել է ռուս գործակալներից մեկը: "Բացի այդ գործակալական կազմակերպությունը, որը ներկայացնում է ֆուտբոլիստի շահերը, սերտորեն համագործակցում է Ամերիկայի գործընկերների հետ, որոնք անգլիացիներին խորհուրդ են տվել գործում տեսնել հայ հարձակվողին",-ավելացրել է աղբյուրը: Յուրա Մովսիսյանի ներկայացուցիչ Դավիթ Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը. "Կա հետաքրքրություն մի քանի անգլիական ակումբների կողմից, որոնց թվում միայն "Տոտենհեմը" չէ, բայց կոնկրետ ինչ-որ բանի մասին դեռ վաղ է խոսել": Հիշեցնենք, որ Մոսվսիյանի "Կրասնոդարի" հետ պայմանագիրն ավարտվում է 2014թ.: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |