Название ссылки
Описание
Подробнее18:42 Սանթոս 0 - 4 Բարսելոնա / Թվեր և փաստեր (19/12/2011) | |
Բարսելոնան հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունում, ինչը չէր կարող բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստերի առաջացման առիթ չդառնալ: Ստորև ներկայացնում Ձեզ այդ փաստերը`
- Մրցաշարը 2000 թվականից վերանվանվել է Աշխարհի ակումբային գավաթ: Այս ժամանակահատվածում ամենաշատն այդ մրցաշարում հաղթել է Բարսան (2 անգամ, 2009 - ին և 2011 - ին): Իսկ Ինտերը (2010 - ին), Մանչեսթեր Յունայթեդը (2008 - ին), Միլանը (2007 - ին), Ինտերնասիոնալը (2006 - ին), Սան Պաոլոն (2005 - ին) և Կորինտիանսը (2000 - ին) հաղթել են 1 - ական անգամ:
- 0 - 4 - ը մրցաշարի ողջ պատմության ընթացքում արձանգրված ամենախոշոր հաշիվն է:
- Եթե պատմությանը նայենք միայն 2000 թվականից սկսած, ապա Մեսսին Դենիլսոնի հետ լավագույն ռմբարկուն է: 2 - ն էլ 4 - ական գոլ են հեղինակել: Սակայն արգենտինացին, եթե հաշվի առնենք մրցաշարի ողջ պատմությունը, ապա 3 գոլով զիջում է Պելեին:
- Լեոն ողջ մրցաշարի պատմության մեջ միակ խաղացողն է, ով 2 եզրափակիչներում լավագույնն է ճանաչվել:
- Թիմը կարողացավ վերջապես հաղթել Ճապոնիայում` այդ մրցաշարում: Նախկինում դա Բարսային չէր հաջողվել անել 1992 և 2006 թվականներին:
- Ընդհանուր առմամբ Բարսան գնդակին տիրում էր ժամանակի 71% - ը: Որոշ դեպքերում, օրինակ, խաղի առաջին 15 րոպեների ընթացքում, այդ թիվը կազմում էր 80%:
- Կատալոնյան թիմը 881 փոխանցում կատարեց, իսկ Սանթոսը` ընդամենը 256:
- Չավին 160 փոխանցումից 151 - ը ճիշտ կատարեց: Դա լավագույն արդյունքն է:
- Բուսկետսն ամենաշատը խլեց գնդակը մրցակցից (15 անգամ): | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 17 Гостей: 17 Пользователей: 0 |