Название ссылки
Описание
Подробнее11:17 Սուարեսը որակազրկվել է 8 խաղով | |
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 8 խաղով և տուգանվել 40.000 ֆունտ ստերլինգով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին արված ռասիստական արտահայտությունների համար, տեղեկացնում է Reuters-ը։Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի 3 անձից բաղկացած անկախ կոմիտեի կարծիքով Ուրուգվայի հավաքականի խաղացողի արտահայտությունները մրցակցի հասցեին պայմանավորված էին վերջինիս մաշկի գույնով։
Լսումները կայացել են դեկտեմբերի 14-ին։ Այն բանից հետո, երբ Սուարեսին գրավոր բացատրություն կներկայացվի, նա կունենա 14 օր՝ որոշումը բողոքարկելու համար։ Հիշեցնենք, որ Էվրան բողոքել էր հանդիպումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 15-ին։ Ֆրանսիացին հայտարարել էր, որ խաղի ընթացքում Սուարեսը ամենաքիչը 10 անգամ վիրավորել է իրեն։ Ուրուգվայցին իր հերթին հերքել է բոլոր մեղադրանքները՝ նշելով միայն, որ Էվրային անվանել է այնպես, ինչպես նրա թիմակիցները։ Նրա խոսքերով նույնիսկ «մանկունյանցիների» համար էր անակնկալ Պատրիսի արձագանքը։
Լուսանկարը՝ Reuters Pictures-ի | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 15 Гостей: 15 Пользователей: 0 |