Название ссылки
Описание
Подробнее13:40 Վենգեր «Ասթոն Վիլլայի» հետ խաղից հետո | |
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Ասթոն Վիլլայի» հետ խաղից հետո հանդիպել է լրագրոգների հետ և կիսվել իր տպավորություններով:
Խաղի արդյունքի մասին... «Ամբողջ խաղի ընթացքում մրցակքի գործողությունները վտանգ էին ներկայացնում։ Առաջին կեսում մենք մեծամասամբ վերահսկում էինք խաղի ընթացքը, իսկ երկրորդ խաղակեսում, երբ հաշիվը հավասարեցրեց մրցակիցը, մեզ համար որոշակի դժվարություններ առաջացան։ Վերջին 15 րոպեների ընթացքում մենք մեր կամքն էինք փելադրում մրցակցին»։
Ռոբին վան Պերսիի մասին... «Պերսին հիանալի մարզավիճակում է։ Նա մասնակցել է «Սիթիի» և «Վիլլայի» հետ խաղերում, և նրան հանգիստ տալու հետ կապված հարց է առաջանում։ Մենք 5 օր ժամանակ ունենք հաջորդ խաղից առաջ, և հույսով եմ, ար այդ խաղում նույնպես երեք միավոր կվաստակենք։ Շնորհավորում եմ «Ասթոն Վիլլային», նրանք շատ լավ հանդիպում անցկացրին։ Միշտ էլ դժվար է խաղալ նրանց հարկի տակ»։
Պերսիի դեղին քարտի մասին... «Իմ օգնականն ասեց, որ մրցավարը պետք է 11 մետրանոց հարված նշանակեր։ Իմ դիրքից շատ դժվար է հասկանալ, թե արդյոք այդտեղ կար խաղի կանոնների խաղում։ Իմ կարծիքով դա այնպիսի խախտում չէր, որի համար մրցավարը պետք է 11 մետրանոց նշանակեր։ Դեռ չեմ խոսել Պերսիի հետ և չգիտեմ, թե նա ինչ է մտածում այդ մասին»։
Բենայունի խաղի մասին... «Նրա վարձակալության ժամկետը լրցանում է այս մրցաշրջանի ավարտից հետո, և նա կմնա մեզ հետ մինչև պայմանագրի ավարտը»։Կիրան Գիբսի վնասվածքի մասին...«Այսօր կամ վաղը Կիրանը բուժզննում կանցնի, և ամեն ինչ պարզ կլինի»։
Տրանսֆերային շուկա դուրս գալու մասին... «Դեռ ոչ մի բան չեմ կարող ասել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան երկար կբացակայի Գիբսը։ Վերմալենը հիանալի է խաղում ձախ եզրային պաշտպանի դիրքում, բայց դա նրա հարազատ խաղային դիրքը չէ։ Աջ եզրում այսօր խաղաց Կոկելանը, և իմ կարծիքով, այդքան էլ վատ չդրսևորեց իրեն», - ասել է Վենգերը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 15 Гостей: 15 Пользователей: 0 |