Название ссылки
Описание
Подробнее18:13 ԽԵԴԻՐԱ. «ՄՆՈՒՄ ԵՄ «ՌԵԱԼՈՒՄ | |
Սամի Խեդիրան ցանկանում է վերջ տալ այն խոսակցություններին, որոնք վերաբերում են իր՝ այլ ակումբ տեղափոխությանը: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը վերջերս ասոցացվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն գերմանական Kicker-ի հետ ունեցած զրույցում Խեդիրան հստակ ասել է. «Կասկած չկա. ես մնում եմ «Ռեալում»»:«Երկու հազար տասը թվականը դրամատիկ էր: Այն առաջինն էր իմ՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունից հետո: Բոլորն էլ ճանաչում են մեծագույն «Ռեալ Մադրիդին», գիտեն նաև, որ հաջորդ տարին ավելի բարդ է, քան նախորդը»,- ասել է գերմանացին: Խեդիրան նշեց նաև, որ իր թիմը ծանր տարավ «Բարսելոնայից» կրած պարտությունը. «Այս տարի տքնաջան աշխատել եմ: Դուք պետք է հետևեք Ձեր մարզչի հրահանգներին: Ես ոչ մի մեկնաբանություն չունեմ այս պարտության համար: Մենք հրաշալի ենք ելույթ ունենում թեˊ Լա լիգայում, թեˊ Արքայական գավաթում, թեˊ Չեմպիոնների լիգայում՝ հաղթելով շատ ուժեղ մրցակիցների»,- ավարտել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 15 Гостей: 15 Пользователей: 0 |