Название ссылки
Описание
Подробнее11:28 Յոահիմ Լյովը՝ Գերմանիայի տարվա մարդ | |
Գերմանական «Kicker» հեղինակավոր մարզական ամսագիրը Գերմանիայի «Տարվա մարդ» է ճանաչել երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին։ «Ազգային թիմի հաջողությունները մեծ ճանաչում բերեցին գերմանական ֆուտբոլին միջազգային ասպարեզում, - նշվում է պարբերականի հայտարարության մեջ, - և դա մարզչի՝ Յոահիմ Լյովի շնորհիվ է։ Գերմանացիների 51-ամյա մարզչին հաջողվեց մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստներից ստեղծել մի թիմ, որը հիացնում է երկրպագուներին իր հարձակվողական, կոմբինացիոն ֆուտբոլով և արդեն իսկ հարգանք է վայելում ողջ աշխարհում»։ Լյովն իր հերթին հայտարարել է, որ շատ ուրախ է այս մրցանակին արժանանալու համար։ «Ես այս որոշումը խրախուսական եմ համարում ողջ հավաքականի համար, որի հաջողությամբ հպարտանում եմ», - նշել է Լյովը, ով հաջորդ տարի իր սաների հետ կպայքարի Եվրոպայի առաջնության հաղթողի կոչման համար։ Գերմանացիները, ովքեր այս մրցաշարի ֆավորիտներից մեկն են, միևնույն խմբում են ընդգրկվել Դանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ։ Նախորդ տարի «Kicker»-ի վարկածով «Տարվա մարդ» էր ճանաչվել ազգային թիմի և «Բավարիայի» ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 16 Гостей: 16 Пользователей: 0 |