Название ссылки
Описание
Подробнее23:39 Յուրա Մովսիսյան. Ես հավատում եմ Ձմեռ Պապին, բայց դեռ չեմ հանդիպել նրան | |
«Իմ ամենասիրելի օրը դեկտեմբերի 25-ն է: Այդ օրը մեր ընտանիքում կրկնակի տոն է` իմ որդու և կնոջ ծննդյան օրն է, և այդ օրվանից ինձ համար սկսվում են ամանորյա տոները: Ինչպես և միշտ, այս տարի Նոր տարին դիմավորելու եմ ընտանիքիս հետ ԱՄՆ-ում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:Ֆուտբոլիստի խոսքով` Ամանորին միշտ ավելի լավի հույս ունես, և ամեն ինչ անցյալ տարում է մնում. «Իհարկե, ես հավատում եմ Ձմեռ Պապին, բայց դեռ չեմ հանդիպել նրան: Մանկության տարիներին ես միշտ նվերներ էի սպասում նրանից, իսկ հիմա ես ինքս եմ սիրում նվերներ տալ: Տարվա ընթացքում իմ բոլոր մտերիմներին տարբեր նվերներ եմ տալիս»: Մովսիսյանը հույս ունի, որ 2012 թվականն ավելի հաջող կլինի, և Հայաստանի հավաքականը ավելի շատ հաղթանակներ կտոնի: «Շնորհավորում եմ բոլորին գալիք տոների կապակցությամբ և մաղթում եմ առողջություն, հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և' մեր հավաքականին, և' բոլոր հայերին»,- հավելել է ֆուտբոլիստը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Апрель 2026 | ||||||
| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Поиск |
Наш опросМини-чатДрузья сайтаСтатистика
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |